Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:30 28-03-2024

Իրանում մեծացրել են մեղրի արտահանման ծավալները 

Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մեղվաբուծության ծրագրի կատարող Հոսեյն Աքբարպուրը հայտնել է, որ իրանական նախորդ օրացուցային տարվա 11 ամիսներին (2023 թվականի մարտի 21-ից մինչև 2024 թվականի փետրվարի 22-ը) 1311 տոննա թարմ մեղր է արտահանվել տարբեր երկրներ։

Հոսեյն Աքբարպուրն ընդգծել է երկրի կարողությունը 10 հազար տոննա մեղր արտահանելն է այլ երկրներ։

Ինչ վերաբերում է երկրի մեղրի արտահանման զարգացմանը, Աքբարպուրը նշել է, որ պայմանագիր է կնքվել Չինաստանի հետ՝ արևելյան ասիական երկիր մեղր արտահանելու ուղղությամբ։ «Շարունակվում են բանակցությունները Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի հետ՝ այս երկրներ ևս մեղր արտահանելու ուղղությամբ»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ Հայաստանն ու Ղրղզստանն Իրանի դարպասն են դեպի եվրոպական և եվրասիական շուկաներ՝ հավելելով, որ մեղվաբուծությունը բարձր եկամտաբեր ոլորտ է։

Մեղրի արտադրությունը կարևոր դեր է խաղում այնպիսի մշակաբույսերի փոշոտման գործում, ինչպիսիք են նուշը և արևածաղիկը, հավելեց մեղվաբուծության ծրագրի կատարողը։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) վիճակագրության համաձայն՝ Իրանը մեղրի արտադրությամբ աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում։


Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
21:16 Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները հաշվեհարդար են. Աբրահամյան
21:09 Ծառուկյանի նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ. ընդդիմադիր կուսակցություններ
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին