Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:35 28-03-2024

Ոչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. Փաշինյան

«Չեմ կարող չնշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին։ Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով կառավարությանը։

Փաշինյանը իր խոսքում ընդգծեց․ «Այս ուղերձը շատ հստակ է, անհրաժեշտության դեպքում պետք է կատարվեն համապատասխան քայլեր, որպիսզի արտաքին ուժերը Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար որոշ շրջանակների չօգտագործեն։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Եթե որևէ մեկը Հայաստանում իրեն նույնականացնում է իբրև կառավարություն, դա ազգային անվտանգության խնդիր է։ Սա ուղղակի հայտարարություն չի, սա հստակ արձանագրում է և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը