Ներքին 2 տարի առաջ - 23:23 27-03-2024

Տոնական օրն սկսել եմ հենց թատրոնում․ Քրիստինե Ալիխանյան

Այսօր մարտի 27-ն է՝ Թատրոնի միջազգային օրը։ Այս առիթով Հայաստանի թատերական գործիչների միությունը իրականացնում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը՝ ամփոփելով անցնող թատերական տարին։

Oragir.News-ի հետ զրույցում դերասանուհի Քրիստինե Ալիխանյանը նշեց, որ տոնական օրն սկսել է հենց թատրոնում։

Քրիստինե Ալիխանյանը առաջադրված է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։

«Մենք չենք որոշողը, ավելի լավ մասնագետներ կան, որոնք կորոշեն»,- ասաց դերասանուհին։

Մանրամասները՝ տեսանյութում։