copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 09:35 22-08-2026

Մեկ ամիս է՝ հանրային դաշտն ալեկոծված է զինված ուժերում միմյանց հաջորդող ողբերգական դեպքերով

ԱԺ քննարկումներն այնքան սյուռ բնույթ են ստացել, որ բոլոր հավանական ու անհավանական ճակատներում և հատկապես մարտադաշտում կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը 2016 թվականի ապրիլյան գործողություններն է «վերլուծում», գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Միլիարդներով սպառազինություն, զինտեխնիկա, ռազմական ենթակառուցվածքներ հանձնած իշխանությունը նախորդ կառավարությունների շրջանի վառելիքի որակից կամ փամփուշտից է խոսում։

Մեկ ամիս է՝ հանրային-քաղաքական դաշտն ալեկոծված է զինված ուժերում միմյանց հաջորդող ողբերգական դեպքերով, 8 տարի շարունակ հնչեցվող ու այդպես էլ չկանխվող արատավոր բարքերով, իսկ սրանք դեռ «մայկա-տռուսիկ» են քննարկում», - գրել է նա։