copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:46 29-09-2021

Պապանովի դստերը հավաքարարի թափուր աշխատատեղն են առաջարկել Երմոլովայի անվան թատրոնում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Անատոլի Պապանովի դուստրը՝ Ելենան, News.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ սեպտեմբերի 30 -ին իրեն աշխատանքից կազատեն Երմոլովայի թատրոնից:

Պապանովայի խոսքով՝ թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Օլեգ Մենշիկովն անձամբ իրեն չի բացատրել աշխատանքից ազատելու պատճառը: Պարբերականը պնդում է, որ կադրերի բաժնում աշխատանքից ազատվելուց առաջ դերասանուհիներին, այդ թվում՝ Ելենա Պապանովային, առաջարկվել է թատրոնում մնալ որպես հավաքարար: «Դրամական փոխհատուցման մասին, որը, հավանաբար, մեզ պետք է վճարվի, նույնպես ոչինչ չեն ասում», - նշել է Պապանովան:

Տեղեկությունը, որ դերասանուհիներին առաջարկվել են հավաքարարների թափուր աշխատատեղեր, հաստատել է դերասանուհի Վասիլիսա Պյավկոն, որը մնացել է թատերախմբում: «Դա լրացուցիչ ծաղրի էր նման: Իհարկե, բոլորը հրաժարվեցին», - ասել է նա:

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը