Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:25 21-03-2024

Ջրավազանի տարածքը դեռևս 2007-ին է ապօրինաբար օտարվել. փաստաբան

Խնդիրը սկսվել է 2007 թվականին, երբ ինստիտուտին պատկանող ջրավազանն ապօրինաբար օտարվել է։ Ջրավազանը գտնվել է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կատեգորիայի հողատարածքի վրա, այսինքն օրենքով արգելված է մասնավոր ընկերության կամ ֆիզիկական անձի կողմից օտարումը։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Կառավարության շենքի մոտ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների կողմից իրականացված ցույցի ժամանակ ասաց կենտրոնի փաստաբան Տիգրան Նաղդալյանը։

Փաստաբանի խոսքով, դեռևս 2017 թվականին քրեական գործ է հարուցվել, սակայն քննիչի որոշմամբ վարույթը կարճվել է՝ հաշվի առնելով, որ վաղեմության ժամկետն անցել էր։

«Քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ ընդունել են իրենց կողմից կատարված հանցագործությունը, որ կեղծ եզրակացություններ, տեղեկանքներ են կազմել, ինչի շնորհիվ ջրավազանն ապօրինաբար օտարվել է։ Դրանից հետո Գլխավոր Դատախազությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին, քանի որ հողամասը համայնքի սեփականություն էր, պահանջով, որ հետ վերադարձնելու գործընթաց ը սկսվի։ Երևանի քաղաքապետի կոմղից, սակայն անգործություն է դրսևորվել, և մինչ օրս էլ շարունակաբար դրսևորվում է»,–պարզաբանեց Տիգրան Նաղդալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները