Ներքին 3 տարի առաջ - 00:55 12-11-2022

ՀՀ-ն 2007 թվականին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ Փաշինյան

Լրագրողի այն հարցին, թե ՀՀ իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայաստան է և վե՞րջ, թե՞ Հայաստանը վաղուց ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է: Վարչապետը պատասխանեց՝ այս իրավիճակում, եթե ուզում ենք աղետների առաջ չկանգնեցնել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, այդ վետոյով միայնակ ամբողջ աշխարհի դեմ կռիվ չպետք է տալ, որովհետև չենք կարող: Մենք պետք է առերեսվենք մեր արածի հետ, թե ինչ ենք մենք արել։ Եվ այդ առերեսման արդյունքում ունենանք հասկանալի, իրագործելի ծրագիր, թե ինչպես ենք լուծում այս խնդիրը։

Շարունակելով թեման՝ վարչապետ Փաշինյանն ասաց, թե 1996 թվականին ամբողջ միջազգային հանրությունն արձանագրել է, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Գուցե խնդիրը նրա մեջ է, որ մենք իրականությունը հարաբերության հետ ճիշտ չենք կառուցում։ Իրականում, ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն էլ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այո՛, Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Ի վերջո, մենք ինչքա՞ն պետք է սա չարձանագրենք», - Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ գուցե մեր բոլոր խնդիրները գալիս է նրանից, որ «Մենք շարունակում ենք դա չտեսնել ու չենք ուզում դա տեսնել»: «Երբ որ մենք ասում ենք 1991 թվականի Ալմաթիի հռչակագիր, գիտե՞նք՝ ինչի մասին ենք խոսում։ Այսօր այդ փաստաթուղթը հանդիսանում է մեր օրենսդրության մաս։ Դա վավերացվել է ՀՀ գերագույն խորհրդի կողմից՝ 1992 թվականի փետրվարին: Եթե հիմա ես ասեմ, որ ես չեմ ընդունում Ալմաթիի հուշագիրը, կնշանակի, որ ես ասում եմ՝ ՀՀ օրենսդրությունը չեմ ընդունում», - նշեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է