Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:28 20-03-2024

«Հանգստացի արա, սուս», «Ձեր քաղաքական ուժի գլխի տղային զգուշացրի ես». գերլարված մթնոլորտ՝ ԱԺ-ում

Նիկոլ Փաշինյանի բառապաշարը ԱԺ-ում վիճաբանության և միմյանց վրա բղավելու պատճառ դարձավ։

«Ձեր քաղաքական ուժի գլխի տղային զգուշացրի ես»,- ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությաինից հետո գերլարված իրավիճակ սկսվեց։ Վարչապետը նկատի ուներ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանին, ինչից հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորները սկսեցին տեղերից բարձրաձայն բղավել, միմյան վիրավորել․ «Հանգստացի արա, սուս, լռեք․․․»։

Շարունակելով խոսքը՝ Փաշինյանն ասել է․ «Ես նախորդ անգամ էլ գլխի փոքրիկ տղային խորհուրդ տվեցի` քեզ պահիր պատշաճ, հակառակ դեպքում գիտեք ինչ կլինի»։

Նշենք, որ Փաշիյանի հայտարարությունից առաջ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը, դիմելով Փաշինյանին, ասել է՝ «դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»։ Իսկ երբ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը ճշտել է՝ ում է ուղղված հարցը, Քոչարյանը պատասխանել է՝ կառավարության գլխին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից