Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 27-03-2025

Գնա, հանգստացի՝ նոր արի ելույթ ունեցիր, մեր խորհրդարանը դարձել է բեսեդկա․ հարցում

Երեկ՝ մարտի 26-ին, ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը ներվային ելույթ է ունեցել խորհրդարանում։

«Կամ ձեններդ կտրում եք, կամ գնում ենք ուղիղ եթերում բանավիճելու»,- ասել է նա՝ դիմելով նախկին նախագահներին։

«Ես ավելին եմ ուզում ասել. ընդհանրապես մենք մեզ հարց չենք տալիս, թե Ղարաբաղի հարցն ինչու չի լուծվել: Ես ձեզ կարող եմ ասել, որովհետև 2018 թվականի ապրիլի դրությամբ սեղանին է եղել բանակցային մի բովանդակություն, որը Ղարաբաղի հարցի մասին մեր ունեցած պատկերացման հետ համեմատ, որը արտահայտվել է ամենատարբեր ուղերձներում, այդ թվում՝ իմ ելույթներում, հայտարարություններում, այդ իրադրությունը լուծելու համար մենք պիտի զիջեինք, հետո էլի պիտի զիջեինք: Թիվ մեկ կապիտուլյանտը, որ պրոցեսը բերել հասցրել է մի տեղ, որտեղից ուրիշ ելք` բացի այն, ինչը որ անվանում է կապիտուլյացիա, չկա: Իրենց գործը ի՞նչ է, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների՝ կոնկրետ մեր, կոնկրետ իմ վզին: Դրա համար եմ այդ մարդկանց ասում՝ գնանք, ուղիղ եթերում կանգնենք, խոսենք: Երեք մտքի տիտան ասում են՝ ես այսօր գործ ունեմ, էն մեկն ասում է՝ մենք իր հետ բանավիճելու բան չունենք: Հետո իրենց երեխեքին թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին, բաջանաղներին ուղարկում են ասուլիսներ տալու: Եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք, եթե բանավիճում ենք՝ եկեք խոսենք: Ես ասում եմ՝ ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ, և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն: Երեքիդ էլ վերաբերում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ինչո՞ւ է Փաշինայնը ներվային ելույթ ունեցել խորհրդարանում»։

Նշենք, որ հարցվածներից շատերը չէին դիտել վերջինիս երեկվա ելույթը։ «Փաշինյանը հոգեկան շեղումներ ունի։ Գնա, հանգստացի՝ նոր արի ելույթ ունեցի: Մեր խորհրդարանը դարձել է բեսեդկա»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկի խոսքով էլ՝ Փաշինայնն ի սկզբանե ներվայն եղել է և կմնա այդպիսին։ «Երևի ջղայնացել է, մարդ է»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել