copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:36 20-03-2024

Ամրագոտի չկապողները կհայտնաբերվեն նաև տեսահսկող սարքերով․ ՆԳՆ-ն խստացնում է վարչարարությունը

Հայաստանի Հանրապետության պարեկային ծառայությունը 2023 թվականին արձանագրել է տրանսպորտային միջոցների ամրագոտու կիրառման կանոնների խախտման մոտ 84 հազար դեպք, որն, ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի, մտահոգիչ ցուցանիշ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չիլինգարյանը նշեց, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն, ըստ մեկ այլ վիճակագրության, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են, նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են:

Նրա խոսքով՝ Պարեկային ծառայությունն արդեն իսկ իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ։ Ըստ Արման Չիլինգարյանի՝ ոստիկանության խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը:

Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի և վարորդները չհետևեն ամրագոտու կիրառման կանոններին, ապա իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքեր: Հիշեցնենք, որ ամրագոտին չկապելու դեպքում վարորդները կարող են տուգանվել 10 հազար դրամի չափով, ինչպես նաև բալային համակարգով տրամադրված 9 միավորից կհանվի 1-ը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի