copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:35 19-03-2024

Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Արցախի ՀԿ սեկտորի ակտիվիստները մարտի 20-ին հանրահավաք են անելու Օպերայի հրապարակում։ Նախաձեռնողներից մեկը` նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, օրերս ազդարարեց. «Հանրահավաքի օրակարգը վերաբերում է բացառապես Արցախի ժողովրդի իրավունքներին ու առկա մարդասիրական կարիքներին եւ որեւէ առնչություն չունի ՀՀ ներքաղաքական պայքարի հետ»։ Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը՝ փորձելով Արցախի պետական ինստիտուտների վրա տապանաքար դնել եւ հետայսու աշխատել ՀԿ սեկտորի հետ։ Այս նպատակով հանդիպում է կայացել Արցախի ներկայացուցչությունում` հանրահավաքի նախաձեռնողների եւ Արցախի խորհրդարանական ուժերի միջեւ:

ՀԿ-ներին զգուշացվել է, որ չտրվեն ՀՀ իշխանությունների սադրանքներին, գործիք չդառնան, քանզի չի բացառվում, որ փաշինյանական թիմն առաջարկի ՀԿ սեկտորին` աշխատանքային խումբ ձեւավորել եւ կառավարության հետ աշխատել արցախցիների խնդիրների լուծման վրա: Կստացվի, որ այդպիսով լուծարում են ԱՀ պետական ինստիտուտները եւ արցախցիների հարցերի պատասխանատու նշանակում այդ խմբին։ Քննարկման արդյունքում որոշել են համատեղ անել հավաքը, ապա իշխանության արձագանքից հետո որոշել իրենց հետագա անելիքները։

Ամենից շատ դիտված

22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան