copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:05 19-03-2024

Վարչապետի և ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2018 թվականի հուլիսի 20-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. «Եթե նախկինում ինչ-որ ընկերության սեփականատերը պարզվում էր, որ, ասենք, նախկին վարչապետի եղբայրն է, եւ նրան փոխարինում էր նոր վարչապետի եղբայրը, ապա այսուհետ նման բաներ չեն լինելու»:

Իրականում, երբ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց միայն ԱԺ նախագահի եւ վարչապետի եղբայրների գործունեությունը, ճիշտ հակառակն էր Նիկոլ Փաշինյանի խոստումների: Դեռ 2022-ի հունիսի 10-ին բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանի եղբայր Արմեն Փաշինյանը, որը խոպանից Հայաստան է վերադարձել 2018 թվականի հեղափոխությոնից հետո, մեկ տարում դարձել է միանգամից 4 ընկերության տնօրեն։

Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել երեք ընկերություններում. «Եվրոասֆալտ1», «Եվրոասֆալտ» ընկերություններում և փոխտնօրեն՝ «Թի էս քնսթրաքշն» բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերությունում։ Ասֆալտապատմամբ զբաղվող այդ ընկերությունը բազմաթիվ պետական գնումներում է հաղթել, խոշոր ասֆալտապատման «մրցույթներում»։ Իսկ եղբոր կինը խոշոր կոռուպցիոն սկանդալի շրջանակներում կալանավորվեց եւ միայն Ալեն Սիմոնյանի միջամտությունից հետո ազատության մեջ հայտնվեց. ԱԺ նախագահը ազատությունից րոպեներ հետո եղբոր կնոջ հետ լուսանկար հրապարակեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան

Ձեզ գուցե հետաքրքրի