copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:09 18-03-2024

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ֆրանսիացի մտավորականների

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ մարտի 20-ին նշվող ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ, ընդունել է ֆրանսիացի գրող, ճանապարհորդ, լրագրող Սիլվեն Տեսսոնին, «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանին և ճանապարհորդ, լուսանկարիչ Անտուան Ագուջյանին:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին համաշխարհային հանրությանն իրականությունը ներկայացնելու գործում ունեցած զգալի ավանդի համար և շեշտել, որ Հայաստանում բարձր են գնահատում այդ գործունեությունը:

Հանդիպմանը հյուրերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանային զարգացումներին և դրանց շուրջ Հայաստանի մոտեցումներից: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնելու Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության, հաստատելու բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարևան երկրների հետ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական շփումների ներկայիս փուլի և խաղաղության գործընթացում առկա իրողություններին և խնդիրներին, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղիներին:

Հանդիպմանը կողմերը նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող մարտահրավերներին, դրա հնարավոր ոչնչացման վտանգին, մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի հնարավորությունների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան