copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:17 15-03-2024

Ուկրաինայի հայերի միությունը ողջունում է ԵԽ բանաձևը՝ Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ

Ուկրաինայի հայերի միությունը ողջունել է ԵԽ բանաձևը՝ Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ:Aյս մասին նշված է Ուկրաինայի հայերի միության տարածած հաղորդագրության մեջ:

«Միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևը, որն ուղղված է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությանը։ Ուկրաինայի հայերի միությունը պատրաստ է խթանել Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները»,- նշված է ուղերձում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։ Նախաձեռնությանը կողմ են քվեարկել 504, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 32 պատգամավորներ։

Ուկրաինայի հայերի միությունը համաուկրաինական հասարակական կազմակերպություն է, որը միավորում է այդ երկրում գործող բոլոր հայկական կազմակերպություններին։ 2023 թվականի հուլիսի 29-ին Երևանում տեղի ունեցավ Ուկրաինայի հայերի միության արտագնա համաժողովը, որի ընթացքում ստեղծվեց շտաբ՝ խնդիրներին արագ արձագանքելու և լուծում տալու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի