copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:20 13-12-2023

Զուրաբիշվիլին պնդում է՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակի չտրամադրումը կդառնա Վրաստանի պարտությունը և ՌԴ-ի հաղթանակը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանին Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավոր մերժումը կդառնա Վրաստանի պարտությունը և Ռուսաստանի հաղթանակը: Այս մասին Զուրաբիշվիլին ասել է Պրահայում՝ «Ազատ Եվրոպա»-«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում։

Վրաստանի նախագահի՝ մերժումը ժողովրդի մոտ մեծ հիասթափություն կառաջացնի, իսկ Ռուսաստանի ղեկավարության մոտ՝ նույնքան մեծ գոհունակություն։

«Ռուսաստանը կհավատա, որ Վրաստանը մնում է գորշ գոտում»,- ասել է Զուրաբիշվիլին, նշելով նաև, որ Կրեմլի համար դա կնշանակի, թե «Վրաստանի հետ կարելի է խաղալ»։

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 14-ից 15-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում պետք է քննարկվի կառույցի ընդլայնման հարցը։ Ենթադրվում է, որ Վրաստանը կարող է ստանալ անդամի թեկնածուի կարգավիճակ, ինչը մերժվել է 2022 թվականին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել