Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:46 14-03-2024

Զինվորներին չեն թողել կռվել, ասել են՝ նահանջեք, ու ըտենց նահանջելով էլ՝ Արցախը կորցրինք. բռնի տեղահանված

77-ամյա Բարմեն Բաղմանյանը երկար տարիներ ծառայել է Արցախցի ՊԲ զորքերում, մի քանի պատերազմների է մասնակցել։

Արցախցի տղամարդն ասում է՝ մենք հաղթել ենք այն դեպքում, երբ միասնական ենք եղել, Բարմեն Բաղմանյանն ասում է՝ թող ոչ ոք պարտության մեջ զինվորին չմեղադրի, որովհետև մեղավորությունը հրամանատարներինն է, այդ թվում նաև գերագույն գլխավոր հրամանատարի։

«Զինվորները էս պարտության մեջ մեղք չունեն, զինվորներին չեն թողել կռվել, ասել են՝ նահանջեք։ Ըտենց նահանջելով էլ Արցախը կորցրինք»,-Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Բարմեն Բաղմանյանը։

Արցախցի տղամարդը Մարտակերտ քաղաքից է բռնի տեղահանվել, հիմա Շիրակի մարզի Ազատան գյուղում են ապրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը