copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:01 12-03-2024

Արցախից տեղահանվածները մինչև տարեվերջ կստանան «40+10 հազարական դրամները»

Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ասուլիսի ընթացքում պատասխանելով արցախցի տեղահանվածներին վերաբերող ծրագրերի շարունակականության մասին հարցին հայտարարել է, որ, մասնավորապես, մինչև ընթացիկ տարեվերջ շարունակվելու է «40+10 հազար դրամների» տրամադրման ծրագիրը։
Խոսելով բնակապահովման մասին՝ ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ նախապես շրջանառված՝ մի հոգուն հասնող 3 մլն դրամի չափով աջակցությունը բազային գումար է, որին հավելելու են համապատասխան գործակիցներ՝ ըստ ներկայում կազմվող բնակավայրերի ցանկերի։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ բնակապահովման ծրագրի շահառուները բաժանվելու են սոցիալական խմբերի, որոշվելու են այդ խմբերի առաջնահերթությունները և ըստ այդ որոշումների՝ իրականացվելու է բնակարանային ծրագիրը։

Ընդհանուր բնույթի այս տեղեկություններից զատ, Փաշինյանը խոսել է նաև կոնկրետ մի պարամետրից՝ բնակարանային ապահովմանը մասնակցելու համար Արցախից բռնատեղահանվածը պետք է ընդունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ «Մեր տրամաբանությունը հետևյալն է, եթե մենք բնակարանային այս ծրագիրը անենք միայն ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար՝ հանրության ներսում կարող է լարում ստեղծվել, քանի որ ակնհայտորեն կան բազմաթիվ մարդիկ, ովքեր նույն խնդիրը ունեն՝ լինելով ՀՀ քաղաքացի: Եվ մենք ուզում ենք ձևավորել մի ծրագիր, որը հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիներին»,- քաղաքացիության պահանջն այսպես է բացատրել ՀՀ վարչապետը։

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ Հանրային հեռուստատեսությամբ հանդես էր եկել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով ներկայացրել էր կառավարության կողմից մշակվող առաջարկները, որոնք վերաբերում են բռնատեղահանված արցախցիների բնակապահովմանը։ Տ․ Խաչատրյանի կողմից նշվել էր 3 մլն դրամը՝ որպես մեկ հոգու համար նախատեսվող աջակցության չափ, որի միջոցով նախատեսվում է բնակարանի գնում կամ կառուցում։ Այս գումարային ծավալը նշված նպատակի իրագործման համար ակնհայտորեն անբավարար լինելու պատճառով ՀՀ-ում գտնվող արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նախաձեռնել էին ստորագրահավաք։ Հայաստանի կառավարության կողմից նախատեսված այս աջակցության մասով առարկությամբ հանդես էին եկել նաև Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունները։

Տեղեկացնենք, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու կառավարական ծրագիրը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում։ «Մենք նախնական դիզայն արել ենք, բայց վերջնական որոշումները կկայացնենք՝ լսելով տարբեր կարծիքներ և մենք էլ վերլուծելով դրանք», այսօրվա մամուլի աուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, փետրվար ամսվա համար նախատեսված՝ «40+10 հազարական դրամները» դեռևս չեն վճարվել։ Հուսանք՝ ՀՀ վարչապետի ասուլիսին կհաջորդի համապատասխան որոշման կայացումը, և բազմաթիվ մարդիկ կկարողանան տալ իրենց բնակվարձերը և կոմունալ ծախսերը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն