Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:00 11-03-2024

Մարդկանց ֆեյքերով վարկաբեկող Նիկոլ Փաշինյանի համար էլեկտրոնային դեղատոմսը նոր զենք է դառնալու

Մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել էլեկտրոնային դեղատոմսերի համակարգ ներդնելու Կառավարության որոշումը, որը վերաբերում է մոտ 470 դեղամիջոցի։ Դեղատներին արգելվում է առանց ԱՐՄԵԴ համակարգում առկա էլեկտրոնային դեղատոմսի վաճառել հակաբիոտիկներ, ինչպես նաև հակասնկային, հակավիրուսային, հորմոնալ և որոշ այլ դեղամիջոցներ։

Կառավարության այս որոշումը լուրջ քննադատության արժանացավ, քանի որ ոչ միայն համակարգը լիարժեք չի աշխատում, այլև մարդիկ դժգոհում են, որ իրենց առողջապահական գաղտնիքը հասանելի է լինելու մի հավելվածում, որտեղից ցանկացած պահի կարող է արտահոսք լինել։

Բազմաթիվ բժիշկներ, հատկապես սեռավարակաբանները ահազանգում են, որ պացիենտների մոտ հայտնաբերված խնդիրն ու բուժումը խիստ գաղտնի են պահում, այն կոնֆիդենցիալ է, և որ էլեկտրոնային դեղատոմսով դեղեր նշանակելու դեպքում ոտնահարվում են մարդու իրավունքները, նրա մոտ հայտնաբերված խնդիրը հասանելի է դառնում որոշ շրջանակների, ինչը դատապարտելի է։

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումոյանը Կառավարության նիստի ընթացքում նշել էր, թե էլեկտրոնային դեղատոմսի ներդումը կբերի ինքնաբուժության նվազման, որակյալ, արդյունավետ և նպատակային բժշկական օգնության տրամադրման, սակայն բազմաթիվ բժիշկներ հակառակ պնդումն են անում, որ բուժառուները չեն դիմելու բժշկի կամ համապատասխան դեղամիջոցները էլեկտրոնային դեղատոմսով չեն վերցնելու, քանի որ չեն ցանկանում՝ իրենց նեղ անձնական, առողջական խնդիրը որևէ համակարգում հայտնվի։ Ուստի շատերը նախընտրում են բուժման համար Վրաստան կամ որևէ այլ երկիր մեկնել, միայն թե իրենց նեղ անձնական, առողջապահական խնդիրը հասանելի չլինի որևէ համակարգում։

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս միջոցով ևս ցանկանում է տիրապետել մարդկանց բժշկական գաղտնիք պարունակող տվյալներին, որպեսզի հարկ եղած դեպքում դրանք օգտագործի տվյալ մարդու դեմ։ Իսկ դա ՔՊ-ի ձեռագիրն է․ կոմպրոմատներ հավաքել ինչպես սեփական թիմակիցների, այնպես էլ այլոց դեմ։ Դրա համար իշխանությունները գործի են դնում նաև ֆեյքերի բանակը։ Այստեղից հետևություն՝ էլեկտորնային դեղատոմսը քաղաքական գործիք է մարդկանց խայտառակելու համար։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը