copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:26 10-03-2024

ԱԳՆ-ում չգիտեն, թե որքան կտևի ՀՀ–ԵՄ վիզայի ազատականացման գործընթացը

ՀՀ–ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շուրջ առանձին բանաձև և/կամ քննարկում չի նախատեսվում: Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման, թե ՀՀ քաղաքացիներն ի վերջո ե՞րբ կմեկնեն ԵՄ երկրներ առանց վիզայի, և ինչ փուլում ենք հիմա։
ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի երկխոսության մեկնարկից հետո բանակցությունները երկարատև գործընթաց է, որի վերջնարդյունքը կախված է ԵՄ անդամ բոլոր երկրների կոնսենսուսային համաձայնությունից։

ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրերի պահանջի ԵՄ երկրներ մեկնելու հնարավորություն կունենան ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացումից հետո միայն։

«Հայկական կողմը շարունակական ջանքեր է գործադրում ՀՀ–ի համար առանցքային հարցերը Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵՄ այլ կառույցների ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ, այդ թվում՝ նպաստելով այս կամ այն ձևաչափով նշյալ առանցքային հարցերի շուրջ թիրախային քննարկումներին, ինչպես նաև համապատասխան բանաձևերի, հայտարարությունների մշակմանն ու ընդունմանը»,- նշված է ԱԳՆ պատասխանում:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից շեշտում են, որ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտության մասին հայկական կողմը բարձրաձայնում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում կայացող գրեթե բոլոր բարձրաստիճան հանդիպումների ընթացքում։ Հարցը ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում է: Վերջին անգամ հարցը քննարկվել է փետրվարի 13-ին Բրյուսելում կայացած ՀՀ–ԵՄ գործընկերության խորհրդի նիստի ընթացքում:

ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում «Closer ties between the EU and Armenia and the need for a peace agreement between Azerbaijan and Armenia» խորագրով: Համանուն բանաձև է մշակվել, որը վերաբերում է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին