Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:24 06-03-2024

Գեղարքունիքի մարզում բախվել են «BMW» և «Opel»-ը. կա 1 զոհ 5 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գղարքունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիկ ավտոճանապարհի Վարդենիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Մինչ ոստիկաններն ու պարեկները վթարի վայրը սահմանազատել և սպասում էին քննչական խմբին, հիվանդանոցից ոսիկանության մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրաբորներների ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ «Opel»-ի մեջ եղել են 5 հոգի, ովքեր ընտանիքի անդամներ են, և մահացածը նշված ընտանիքի անդամներից մեկն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված