copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:27 02-11-2024

 Կոտայքի մարզում բախվել են «ԻԺ»-ն ու «Opel Astra»-ն, որն էլ բախվել է ծառին և բռնկվել․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում, Ձորաղբյուրի ամառանոցների Նորավան թաղամասի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Opel Astra» մակնիշի և «ԻԺ» (բուդկա Մոսկվիչ) մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Opel Astra»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հայտնվել բնակչի շինության քարե պարսպի տակ և բռնկվել։ Բախման հետևանքով «Մոսկվիչը» ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, առջևի հատվածը պոկվել ու շպրտվել է մոտ 60 մետր։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները, նրանք վիրավորներին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ բժշկական պարագաներ, քաղաքացիների օգնությամբ վիրավորին տեղափոխել են իրենց ծառայողական ավտոմեքենան, որից հետո պարեկները նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին,որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Ոստկիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարոդի վերածված ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից