copy image url
Ներքին Արտաքին Միտք 2 տարի առաջ - 17:00 05-03-2024

Ակադեմիզմ և բարեվարքություն չունեն. ադրբեջանցի հնագետները լուսանկարվում են հայ զինվորների գլուխների հետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Արցախի Հանրապետության տարածքի տոտալ բռնազավթումից և հայաթափումից հետո Ադրբեջանն անզիջում պայքար է սկսել այնտեղ մնացած հայկական մշակութային ժառանգության դեմ։ Գաղտնիք չէ, որ թշնամին կասկածի տակ է դնում է Արցախի հայկական ժառանգության պատկանելիությունը՝ փորձելով այն ներկայացնել ալբանական, ուդիական, ռուսական և այլն։

Նախօրեին հայտնի դարձավ, որ 2024 թվականի հունվար ամսին ադրբեջանցի հնագետներն այսպես կոչված «հետախոզուկան պեղումներ» են կատարել օկուպացված Արցախի Տող գյուղում գտնվող մելիքական ապարանքի առջև գտնվող բակում, շինությունների առջև: 20-րդ դարում ձևավորված հրապարակի առջև փորված փոսը ներկայացվում է որպես լուրջ հնագիտական ձեռքբերում:

Oragir.News-ը հնագետ Համլետ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե անկախության շրջանում Հադրութի շրջանի Տող գյուղի տարածքում հնագիտական պեղումներ իրականացվե՞լ են, ինչին մեր զրուցակիցը դրական պատասխանեց։ Նա ընդգծեց, որ 2010-11 թվականներին Հնագիտության ինստիտուտի արշավախումբը՝ Ֆրինա Բաբայանի և Աղավնի Ժամկոչյանի գլխավորությամբ ընդարձակ պեղումներ են իրականացրել, իսկ մինչև այդ էլ Գագիկ Սարգսյանի կողմից է պեղումներ կատարվել։

«Պեղումների ժամանակ այնտեղ ձիանոց ու նոր շենքեր են բացվել, կարգի է բերվել է տարածքը, և միայն դրանից հետո է Մելիք Եգանի պալատը վերականգնվել։ Բայց իրենք այդ ամենին տեղյակ չեն, եկել են 20-րդ դարի հրապարակում մի հատ փոս են փորել ու ասում են տեսեք-տեսեք պեղումներ ենք անում ու հայտարարություններ հնչեցնում»,- ասաց նա։

Համլետ Պետրոսյանը նշեց, որ ի պատասխան իրենց քննադատությունների ադրբեջանցիները հակադարձել են, որ իրենք շուտով Տաթևի վանքում և Էջմիածնում էլ պեղումներ կատարելու։ Ըստ նրա՝ ադրբեջանցիների այս գործողությունները կազմակերպված են պետական մակարդակով.

«Ի՞նչ հնագետ, որը հայ զինվորների գլուխների հետ է լուսանկարվում։ Բարձակապես ակադեմիզմի, բարեվարքության ոչ մի բանի չեն հետևում, ու դա մեծ ծավալներով են իրականացնում։ Մեծ պեղումներ են կատարել Աղդամի տարածքում, Տիգրանակերտում են տարբեր տեղեր փոսեր փորել ու այս ամենին ոչ մի արձագանք չկա, բացի մեր ջանքերից»։

Պետրոսյանը նկատում է, որ ադրբեջանցիների գործողություններին պետական մակարդակով որևէ արձագանք չկա, լռում են նաև միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են մշակութային ժառանգության պահպանմամբ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հիմնական նպատակը հայկական ցանկացած հետքի վերացումն է, և Արցախի վերածումն ապահայկական տարածքի, որպեսզի ոչ մի բան չհիշեցնի, որ այնտեղ հայեր են բնակվել։

Հնագետից նաև հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակում են գտնվում Տողում Մելիք Եգանի ապարանքն ու արձանագրությունը, հայկական գերեզմաններն ու եկեղեցիները։ Պետրոսյանն ի պատասխան ասաց, որ իր տեղեկություններով ադրբեջանցիներն այստեղ պատրաստվում են փոփոխություններ կատարել, սակայն ոչ մի բան հստակ հայտնի չէ, բացի Ծարի արձանագրությունից, որն իբր թե վերականգնել են.

«Արձանագրության կեսը ջարդել ու հանել են, առաջին տողը մնացել է, երկրորդը՝ բետոն են արել»։

Հնագետը հավելում է, որ թեև հետևում են ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, սակայն նման տեղեկություններ ստանալը դժվար է։ Նա վստահ է, որ ավելի վատ վիճակում են գտնվում այն հուշարձանները, որոնք շատ հայտնի չեն։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը