copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:36 06-04-2023

Տեղ գյուղում ձեռնամարտ է տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի զինվորների միջեւ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս գրել էինք, որ ձեռնամարտ է տեղի ունեցել Տեղ գյուղ ներթափանցած ադրբեջանցիների եւ ՀՀ զինվորների միջեւ։ Տեղի բնակիչներից մեկը պատմեց ձեռնամարտի պատճառը․ ադրբեջանցիները Տեղի արոտավայրերը զավթելուց հետո, երբ սկսել են ամրաշինական աշխատանքներ կատարել եւ պոստեր դնել՝ վրան տնկելով ադրբեջանական դրոշներ, նույնն արել են նաեւ հայ դիրքապահները։

Ադրբեջանցիները մեր զինվորներին ասել են, որ չեն ուզում մոտիկից տեսնել ՀՀ դրոշը, եւ հրամայել են իրենցից մի քանի տասնյակ մետր հեռու խփել՝ ՀՀ տարածքի խորքում, սակայն մերոնք չեն նահանջել, որի հետեւանքով էլ ձեռնամարտ, քաշքշուկ է եղել, ու չնայած մերոնք մի քանի անգամ քիչ են եղել, քան ադրբեջանցիները, բայց ձեռնամարտում հաղթել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը