copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:52 04-03-2024

Իրանի թալիշական համայնքը նոր խորհրդարանում 3 պատգամավոր կունենա

Թալիշ հայտնի լրագրող և հասարակական-քաղաքական գործիչ Զաբելա Մագերամովը իր տելեգրամյան ալիքում գրել է.

«Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ Գիլանում, որտեղ բնակվում են մոտ ազգակցական թալիշներ և գիլյակիներ, խորհրդարանական ընտրություններում թալիշական երեք թեկնածուներ հաղթանակներ են տարել իրենց ընտրատարածքներում:

Այսպիսով` Իրանի խորհրդարանում ընտրված 7 պատգամավորներից 3-ը թալիշներ են: Սա մեծ հաջողություն է, քանի որ նախորդ գումարման ընթացքում իրանցի թալիշներից խորհրդարան է անցել ընդամենը մեկ պատգամավոր։

Ռուս թալիշների և «Թալիշական վերածնունդ» հասարակական կազմակերպության անունից շնորհավորում եմ Իրանի մեր ցեղակիցներին մեծ հաջողության համար:

Այս հաղթանակը, անկասկած, ողջ թալիշ ժողովրդի հաղթանակն է և անխուսափելիորեն ազդելու է տարածաշրջանում թալիշների ճակատագրի վրա»։