Խորհրդարանում տեղի կունենա ԲԴԽ անդամի ընտրության գաղտնի քվեարկություն
Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկություն։
Քվեարկությունը կսկսվի ժամը 16.00-ին և կավարտվի 16.40-ին։
Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Գրիգորյանը 2018-2021թթ. զբաղեցրել է Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը։