copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:45 04-03-2024

Արցախի ԱԺ շենքը քանդելով Բաքուն հերթական անգամ ողջ աշխարհին ցույց տվեց իր ցեղասպան դեմքը․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Մեծ ցավով տեղեկացանք, որ Բաքվի բռնապետական ռեժիմը քանդել է տվել Արցախի անկախ պետականության խորհրդանիշներից մեկը՝ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի շենքը։ Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ Ադրբեջանը բացարձակապես պատրաստ չէ Հայաստանի հետ կայուն, անկեղծ ու երկարատև խաղաղության։

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի շենքը քանդելը, մեր խորին համոզմամբ, Բաքվի բռնապետական վարչախմբի պատասխանն է Արցախի Ազգային Ժողովի վերջին շրջանի այն նախաձեռնության, որը նպատակ ունի կազմակերպել արցախցիների վերադարձը հայրենի օջախներ՝ միջազգային արդյունավետ երաշխիքների ներքո․ ուստի վանդալիզմի այս ստոր ակտը ուղերձ է առ այն, որ Բաքուն չի պատրաստվում հանդուրժել հայ մարդու արժանապատիվ մուտքն Արցախ։

Այս քայլով Բաքուն հերթական անգամ ողջ աշխարհին ցույց տվեց իր ցեղասպան ու բարբարոս դեմքը։ Քննադատության չի դիմանում միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունն ընդհանրապես, և ռուսական խաղաղապահ առաքելության անգործությունը՝ մասնավորապես։

Բաքվի նման քաղաքականությունը նաև արդյունքն է Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթած վարչակազմի հակազգային ու անողնաշար կեցվածքի։ Այս ամենը ցույց է տալիս, որ թշնամու հակամարդկային գործելաոճը կդադարի միայն այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը համախումբ ու արժանի հակահարված տա իրեն ցեղասպանել ձգտող Բաքվի վարչախմբին և վերականգնի իրավունքները սեփական հայրենիքի նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի