copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:26 03-03-2024

Անցկացվել է 44-օրյա պատերազմում զոհված Էդվարդ Հակոբյանի հիշատակին նվիրված թաեքվոնդոյի հուշամրցաշար․ shamshyan.com

Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մարտի 3-ին անցկացվեց 44-օրյա պատերազմում զոհված Էդվարդ Ռուբիկի Հակոբյանի հիշատակին նվիրված թաեքվոնդոյի հուշամրցաշար:

Մասնակցեցին շուրջ 150 մարզիկներ Սևանից, Հրազդանից, Նոյեմբերյանից, Գյումրուց և հանրապետության այլ համայնքներից:

Հուշամրցաշարը կազմակերպել էին Սևանի համայնքապետարանը, «Նվիրյալներ» ռազմամարզական-հասարակական կազմակերպությունը՝ նախագահ Արման Գրիգորյանի գլխավորությամբ, և Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը:

Հուշամրցաշարին լավագույնս հանդես եկած մարզիկներն ու մարզիչները պարգևատրվեցին շնորհակալագրերով և գավաթներով:

«Նվիրյալներ» ռազմամարզական-հասարակական կազմակերպության նախագահ Արման Գրիգորյանը կազմակերպության մեդալով պարգևատրեց Էդվարդ Հակոբյանի հորը՝ Ռուբիկ Հակոբյանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի