Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:14 02-03-2024

Հայաստանի Դիվանագետի օրն ՀՀ արտգործնախարարը Թուրքիայում է նշում. Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.

«2012 թվականի մարտի 22-ից, ՀՀ կառավարության որոշմամբ, Մարտի 2-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Դիվանագետի օր։ Օրվա խորհուրդը կապվում է 1992 թվականին Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) Հայաստանի անդամակցության հետ, երբ առաջին անգամ այդ կազմակերպության կենտրոնական գրասենյակի բակում հանդիսավորությամբ բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։

Պատիվ եմ ունեցել նաև դիվանագետի կարգավիճակում ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ 2012 թվականին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում առաջին անգամ ստացել եմ ՀՀ դիվանագիտական անձնագիր, 2014 թվականին նշանակվել եմ Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, 2017 թվականին, Դիվանագետի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից պարգևատրվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո Մեդալով, իսկ 2018 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահն ինձ շնորհել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի բարձրագույն դիվանագիտական աստիճան։

Հայաստանի Հանրապետությունը կործանող չարագործները գեղեցիկ և խորհրդանշական այս տոնը վերածել են հիշատակի օրվա, որի ժամանակ հայ դիվանագետները միայն իրենց հիշողություններով կարող են խոսել հայկական դիվանագիտության երբեմնի ձեռքբերումների և հաջողությունների մասին։

Հ․Գ․ 2024 թվականին, Հայաստանի Դիվանագետի օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարն այն նշում է Թուրքիայում»։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում