Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:12 29-02-2024

Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկ տեղադրողը ՔՊ-ական պատգամավորի ընտանիքի անդա՞մ կամ բարեկա՞մ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ գրասենյակի տարածքում եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկ տեղադրելու դեպքով տարբեր վարկածներ են քննվում։ Իրավապահ համակարգը 3 օր է՝ ջանքեր է գործադրում դեպքը բացահայտելու համար։ Ամենաուշագրավն այն է, որ իրավապահ համակարգում քննվում է վարկած, որ պայթուցիկը վերոնշյալ տարածքում, չի բացառվում, որ տեղադրվել է ՔՊ-ական պատգամավորներից մեկի ընտանիքի անդամի կամ բարեկամի կողմից։ Այսինքն՝ տեղի ունեցածը անձնական հողի վրա եղած թեմա է:

ArmLur.am-ը գրել էր, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ-ի գրասենյակից իրավապահներին զանգահարել է գրասենյակի քարտուղար Հասմիկը եւ հայտնել, որ գրասենյակի դիմաց տարօրինակ տոպրակ կա, խնդրում է իրավապահներին գալ եւ տեսնել, թե ինչ կա տոպրակի մեջ:

Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները նախնական պարզել են, որ կեղծ պայթուցիկը ՔՊ-ի գրասենյակի դիմաց տեղադրել են հենց նույնը օրը, երբ պայթուցիկ է տեղադրվել Գուրգեն Արսենյանի գրասենյակի շենքի մոտ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով