Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:47 28-02-2024

Մենք ամեն ինչի մեջ լույս ենք փորձում գտնել. Jevo-ի հիմնադիրներ

Գյումրեցի Մամիկոն և Աշոտ Միքայելյանները նկարիչ, քանդակագործներ են։ Երկվորյակ եղբայրները աշխատում են տարբեր նյութերով՝ պղինձ, արծաթ, քար, փայտ։ Երկվորյակ եղբայրները միասին են աշխատում․ քննարկում են, վիճում, համաձայնվում, արդյունքում ստեղծվում են գործեր, որոնք երկուսին էլ գոհացնում են: Ամեն ինչ սկսվեց պատահական, երբ եղբայրները իրենց հայրիկի բանալիների կապոցի համար կախազարդ պատրաստեցին։ Դա էլ եղավ ճակատագրական տղաների կյանքում։ Պատվերներ ստացան, հետո որոշեցին ստեղծել զարդեր, անունն էլ պատահական չէր Jevo (գյումրեցիները երկվորյակներին ջևիկներ են ասում, Jevo-ն ջևիկների ավելի կարճ տարբերակն է):

Եղբայրների հմուտ ձեռքերով են ստեղծվում բարձրաճաշակ զարդերը, որոնք լայն ճանաչում ունեն նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։

Եղբայրներն ասում են՝ լինում են շրջափուլեր, երբ խոսելու, ստեղծագործելու ցանկություն չես ունենում, բայց մենք ամեն ինչի մեջ լույս ենք փորձում գտնել։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում