Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:06 28-02-2024

Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամների հետ հանդիպմանը Հռոմի պապը անդրադարձել է ԼՂ-ից բռնագաղթածներին

Փետրվարի 28-ը՝ Սբ. Գրիգոր Նարեկացու գրական հիշատակի օրը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ պատրիարք Ամենապատիվ Ռաֆայել Պետրոս (Մինասյան) XXI-ի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն։

«Պահքի սուրբ ժամանակներում պետք է նայել Խաչին և ապավինել Քրիստոսին, ով ներողամտությամբ ու սիրով բուժում է վերքերը։ Եպիսկոպոսները հրավիրված են աղոթքով բարեխոսելու բոլորի համար: Հայ Եկեղեցին, որ Քրիստոսի լույսը բերեց իր ժողովրդին, պետք է լինի քրիստոնեական մարգարեության լույսի վկան ու «առաջնեկը» ատելության ու բռնության խավարով պարուրված աշխարհում։ Ու թեև հայ կաթոլիկները շատ չեն, բայց «Աստված փոքրերի հետ է հրաշքներ գործում»,-նշել է Հռոմի պապը։
«Ձերդ երանություն, սիրելի եղբայրներ, ինչպե՞ս կարելի է բառերով, առաջին հերթին աղոթքով չհիշել Հայաստանը, հատկապես Լեռնային Ղարաբաղից գաղթած բոլոր փախստականներին, ապաստան փնտրող ներքին տեղահանվածների բազմաթիվ ընտանիքներին:

Առաջին համաշխարհային պատերազմը պետք է լիներ վերջինը, և պետությունները միավորվեցին Ազգերի լիգայում՝ ՄԱԿ-ի իրավանախորդին՝ հավատալով, որ դա բավարար կլինի խաղաղության պարգևը պահպանելու համար: Սակայն այդ ժամանակից ի վեր եղել են բազմաթիվ հակամարտություններ ու ջարդեր, ինչպես միշտ՝ ողբերգական ու անիմաստ։ Քանի՞ անգամ եմ բարձարաձայնել՝ բավական է։ Եկեք բոլորս միասին կրկնենք խաղաղության այս կոչը, որպեսզի այն դիպչի նույնիսկ նրանց սրտերին, ովքեր անզգա են աղքատների և խոնարհների տառապանքների հանդեպ: Առաջին հերթին եկեք աղոթենք։ Ես սա անում եմ ձեր և Հայաստանի համար և խնդրում եմ, հիշեք ինձ»,- նշել է Սրբազան Քահանայապետը:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում