Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:30 28-02-2024

Նախկիններին են կրկնում. Ալեն Սիմոնյանը չի որոշելու, թե ով կգա իշխանության

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Ալեն Սիմոնյանը շնորհակալություն էր հայտնել խորհրդարանական ընդդիմությանը՝ նշելով, որ ՀՀ-ում այսօր գոյություն ունի իդեալական ընդդիմություն։ Սիմոնյանը պնդել էր, որ եթե անգամ իշխանությունը դռները բաց թողնի ու գնա, ապա դրանից հետո ընդդիմությունը իշխանության չի գալու։

Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ Հայաստանի քաղաքացիները ներկայիս ընդդիմությանը երբեք թույլ չեն տալու իշխանության գալ։ Նա միևույն ժամանակ այս համատեքստում նշել էր, թե «Դաշնակցությունը կարող է արանքը ճղի»։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ, 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ իշխանությունները մշտապես ստում են, որոնք մեկնաբանելու կարիք չկա։ Նա հիշեցրեց, որ իշխանությունները մշտապես հայտարարում են, որ կգա օրը ու ժողովուրդը կորոշի, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը, իսկ հիմա նման հայտարարություն են անում։

«Հիմա ինքը որտեղի՞ց է որոշել, թե ժողովուրդն ինչ որոշում է կայացրել։ Ի՞նչ է նշանակում այս մեկը կգա իշխանության, կամ չի գա։ Նմանատիպ հայտարարություններ նաև նախկին իշխանություններն էին անում. նախկիններին հարցրեք՝ երբ հայտարարում էին, որ չի լինի այնպես, որ ընդդիմությունը (ներկայիս իշխանությունը-խմբ) իշխանության գա, եկա՞ն։

Եթե կրկնում են, նախկինների սխալը, ապա ինչո՞վ են տարբերվում նախկիններից։ Իրենք ապացուցում, որ ավելի հին նախկին են, քան մյուսները»,- ասաց Պողոսյանը՝ համաձայնելով այն դիտարկման հետ, որ Սիմոնյանի հայտարարությունը նաև ընտրողի կամքի վրա բռնանալու մտադրություն է։

Քաղաքագետը կարծում է, որ մի քանի օր անհրաժեշտ է առհասարակ չմեկնաբանել ու չլուսաբանել գործող իշխանություններին, որին մի շարք փոփոխություններ կհաջորդեն։ Նրա խոսքով՝ երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ և անհրաժեշտ է կենտրոնանալ դրանք լուսաբանելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Դաշնակցության՝ «Դաշնակցության արանքը ճղելու» մասին հայտարարությանը, ապա Պողոսյանը կարծում է, որ ճիշտ կլինի, որ հարցն Ալեն Սիմոնյանին ուղղվի և վերջին պարզաբանի, թե ինչ նկատի ուներ։ Նրա համոզմամբ՝ Սիմոնյանի հայտարարությունն անմեկնաբանելի է, և դրա փոխարեն անհրաժեշտ է հասկանալ, թե այսօր ինչ է տեղի ունեցել Տեղ գյուղում։

Թևան Պողոսյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ գործող իշխանությունների օգտին քվեարկել է Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ մեկ քառորդը, որն ամբողջ ժողովուրդը չէ։ Նա շեշտում է՝ ժողովրդավարությունն այն չէ, որ որոշ չափով ավելի շատ ձայներ ստացած քաղաքական ուժն է բոլոր հարցերը լուծում. «Ժողովրդավարության մեջ նաև փոքրամասնության ձայնը լսելի դարձնելու մշակույթ կա»։

Քաղաքագետը հավելեց, որ կգա ընտրությունների ժամանակը և պարզ կլինի, թե ժողովուրդն ում է աջակցում։ Նա ասաց, որ բոլոր սոցհարցումների տվյալներով գործող իշխանությունների քաղաքականության բնակչության շատ փոքր հատվածն է աջակցում՝ 15-20%-ը։ «Իսկ, թե ով կգա, ով կգնա, այդքան էլ կարևոր չէ։ Բոլորն ասում են, որ նորը պիտի գա, թող լինի, բայց դու ո՞վ ես, որ մեկնաբանել, թե ով է լինելու այդ նորը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի