Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:20 27-10-2021

ՊՊԾ-ականները երանությամբ են հիշում նախկիններին․ Հրապարակ

«Երեկ ԱԺ-ում հերթական միջադեպը գրանցվեց․ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ակնարկելով ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանին, ամբիոնից հայտարարեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ որոշեց «գողական գնալ»՝ հրահանգեց անջատել Մանուկյանի խոսափողը եւ անվտանգության աշխատակիցներին կարգադրեց, որ նրան հեռացնեն ամբիոնից։ ՊՊԾ 2 աշխատակից մտան ներս եւ Մանուկյանի թեւերից բռնելով՝ քարշ տվեցին դուրս։

Այս իշխանությունն արդեն սովորույթ է դարձրել ԱԺ աշխատանքներին ՊՊԾ-ին ներգրավելը: Երբեւէ ՀՀ պառլամենտում զինված ախրաննիկներ չեն եղել, առավել եւս՝ պատգամավորներին դահլիճից երբեք բերման չեն ենթարկել, այն էլ՝ ելույթի համար։ Սրանից գոհ չեն նաեւ ԱԺ-ում ծառայող ՊՊԾ-ականները, որոնք երանությամբ են հիշում նախկիններին, որոնք իրենց նման հրահանգներ չէին տալիս, եւ դժգոհում են, որ իրենց պարտականությունների մեջ չի մտնում ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորին լռեցնելը կամ հեռացնելը»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում

Ձեզ գուցե հետաքրքրի