Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:45 28-02-2024

Հայաստանի կառավարության համար արցախցիները բեռ են, որից ազատվելու եղանակը գտնվել է

Երեկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը։

Հարցազրույցի ընթացքում կառավարության ներկայացուցիչը նաև հնչեցրել է տեղահանված արցախցիներին ցուցաբերվելիք «աջակցության» թվերը։

Պետք է ասել, որ ամիսներ շարունակ սպասման մեջ մնացած արցախցիների շրջանում տարբեր գումարներ էին շրջանառվում։ Oragir.News-ն անդրադարձել էր խնդրո առարկային, տեղեկացնելով, որ կա առաջարկ՝ 1 մարդու հաշվով առնվազն 5 մլն դրամ տրամադրելու մասին՝ բնակտարածություն գնելու համար։ Սա վերաբերում էր Երևան քաղաքում բնակարան ձեռք բերելուն, իսկ մարզերում այս գումարները, համաձայն առաջարկի, պետք է ավելանային։

Ավելի շուտ «ցանկալին իրականության տեղ ընդունելու» նմանվող այս խոսակցությունները և անանուն առաջարկներն իրենց վախճանը գտան ՀՀ փոխվարչապետի կողմից երեկ տված հարցազրույցի ընթացքում։
Հայաստանի կառավարությունը գուցե տեղյակ չէ սահմանային, անվտանգային խնդիրներին (թեև այստեղ կարծիքները բաժանվում են), բայց անհավանական է, որ տեղյակ չլինի նաև անշարժ գույքի շուկայի ներկա վիճակից։ Հետևաբար, կառավարության «առաջարկը» ունի նախապես մտածված նպատակ՝ անհնար դարձնել արցախցի մարդկանց բնակարանային հարցերի լուծումը ՀՀ տարածքում, չունենալ այստեղ «անհարմար ու խնդրահարույց» մարդկանց զանգված, որը կարող է հիշեցնել ու պահանջել այն, ինչից զրկվել է նույն կառավարության կողմից Ադրբեջանի «86․600 քառ․ կմ» տարածքային ամբողջականության ճանաչման հետևանքով։

Իհարկե, այս ամիսներին արցախցիներին տրվել են որոշակի գումարներ (ընդ որում՝ ոչ բոլորին և տարբեր պատճառներով, որոնք, իբր թե, կրում են «տեխնիկական» բնույթ)։ Տեղեկություններ կային, որ այդ գումարների տրամադրումը շարունակական է լինելու, սակայն Տիգրան Խաչատրյանը երեկ վերջ տվեց նաև այդ «լավատեսությանը»՝ հայտարարելով, որ 40+10 հազար դրամների ծրագիրն ավարտվելու է մարտին։

Ինչպե՞ս կարձագանքեն այս իրավիճակին Արցախի «վտարանդի» իշխանությունները՝ հայտնի չէ, սակայն նախորդած մի շարք դրվագներով նրանց ռեակցիայի արդյունավետության բացակայությունը նույնպես լավատեսության հիմքեր չի տալիս։

Ըստ այդմ, բազմաթիվ արցախցիներ առաջիկայում քիչ թե շատ նպաստավոր պայմաններ ունենալու դեպքում են արտագաղթելու Հայաստանից, իսկ մնացածները կսպասեն այդ պայմաններին՝ աշխատելով մոտեցնել Հայաստանից հեռանալու ժամկետը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան