copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:22 27-02-2024

Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը միայն սկիզբն է․ դատական համակարգում դեռ շատ խմորումներ են սպասվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը նախապատմություն է ունեցել: Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Վարդանյանի հրաժարականին դեռ շատ գործընթացներ են հետեւելու, իսկ թե ինչ, դժվար չէ կանխատեսել:

Անակնկալ հրաժարականի պատճառը, ըստ մեզ հասած տեղեկությունների, շպիոնաժն է եղել: Լրտեսել են դատավոր Վարդանյանին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Վարդանյանը դիմում գրի, ավարտի դատավորի կարիերան: Մեզ լուրեր հասան, որ Արշակ Վարդանյանի հրաժարականով ամեն ինչ չի ավարտվելու, դեռ շատ խմորումներ են սպասվում դատական համակարգում:

Նշենք, որ երեկ, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները։

Հավելենք, որ Դատական օրենսգրքով Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարում են ե՛ւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, ե՛ւ դատավորի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի