Դատարանը թույլ չտվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մարտի 6–ին մեկնել Բուխարեստ` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին։
Դատական նիստի ավարտին դահլիճում ներկա լրագրողները Արմեն Աշոտյանին հարց ուղղեցին՝ ինչի՞ց են վախենում, որ իրեն թույլ չեն տալիս ներկա լինել միջազգային հարթակներում։ Արմեն Աշոտյանն արձագանքեց՝ հայ ժողովրդի շահերի մասին այլըտնտրանքային՝ իրական կարծիքից են վախենում։
«Եվ ճանապարհ են բացում ՔՊ-ին՝ անդամակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցությանը»,- հավելեց Արմեն Աշոտյանը։