copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:20 23-02-2024

Մեր հայրենակիցները հարկեր են վճարում նախևառաջ երաշխավորված անվտանգություն ունենալու համար․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարության նիստը վերածելով քաղաքական անհաջող քարոզչության՝ Նիկոլ Փաշինյանը շարունակ շահարկում է պետության հարկատվության գործառույթի բովանդակությունը։ Նա հայտնագործություն կատարածի տոնով հայտարարում է, որ գնալով պետք է շատ մարդիկ հարկեր վճարեն, որպեսզի պետությունը կարողանա ճանապարհներ վերանորոգել, դպրոցներ կառուցել և այլն։ Ի դեպ, հաշվի առնելով նախորդ օրերին Գեղարքունիքի մարզում արտագնա աշխատողների բողոքի հանգամանքը՝ առավելապես կենտրոնացավ այն թեզի վրա, որ, իբր, եթե «խոպանչիները» հարկ չվճարեն արտերկրում իրենց կատարած աշխատանքից ստացած եկամտի դիմաց, ապա «ինչո՞վ պիտի սարքվեն էն ճանապարհները, որոնցով մարդիկ պիտի հասնեն օդանավակայան ու մեկնեն աշխատանքի, հո ոտքով չե՞ն մեկնելու»։

Նմանօրինակ մանկամիտ ձևակերպումներով փաստացի վիրավորելով արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների, և առհասարակ ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը և նրանց դնելով անհասկացողի տեղ՝ Փաշինյանն ուզում է մեղմել բարձրացող արդարացի բողոքն ու դժգոհությունը, սկսում է թվարկել, թե, օրինակ, Մարտունի համայնքում ի՛նչ աշխատանքներ են կատարվել 2018թ․-ից ի վեր։

Նա հաշվի չի առնում, որ հարկ վճարող մեր հայրենակիցները, այդ թվում արտագնա աշխատողները հարկեր են վճարում նախևառաջ երաշխավորված անվտանգություն ունենալու համար, արդիական սպառազինություններով զինված բանակ ունենալու համար, արդիական ինժեներական լուծումներով կահավորված առաջնագիծ ունենալու համար, պրոֆեսիոնալ դիվանագետներ ունենալու համար (որոնք առաջ են տանում Հայաստանի՛ ազգային-պետական շահերը), անկախ ու անաչառ դատավորներ ունենալու համար (որոնք քաղաքական պատվերով մարդկանց չեն կալանավորում կամ ազատազրկում), ազգային ու համամարդկային բարձր արժեքներով կրթություն ունենալու համար (ոչ թե արժեք չունեցող ու սպառողական հասարակություն ձևավորող կրթություն ունենալու համար), ինչու՞ ոչ, միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհներ ու տրանսպորտային ենթակառուցվածք ունենալու համար (այլ ոչ անորակ ասֆալտապատում կամ միևնույն փողոցը տարվա մեջ մի քանի անգամ քանդել-նորոգելու և ձեռքի հետ միլիոններ յուրացնելու համար)։

Հ․Գ․ Այստեղ կարող էին լինել նկարներ նոր վերանորոգված, բայց քանդված ճանապարհներից, 19000 դրամանոց ծիրանի տնկիներից, սակայն նախընտրում եմ դնել Ռուբեն Վարդանյանի նկարը, մարդ, ով պատանդառվել է Բաքվի բռնապետական ռեժիմի կողմից և որի ազատ արձակման ուղղությամբ ՀՀ պատշաճ հարկատու քաղաքացիների հարկերով պահվող արտգործնախարարությունը մատը մատին չի խփում»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին