copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:17 12-11-2024

Հարկեր չեն վճարում ու չեն վերահսկվում. առցանց փոխանակման կետերը սնկի պես բազմանում են

Վերջին շրջանում համացանցում՝ մասնավորապես Ֆեյսբուքում, տարածում են գտել տարադրամի փոխանակման (exchange) ծառայության գովազդը։

Oragir.News-ն հերթական անգամ ֆիքսել է, որ մեկ այլ օնլայն փոխանակման կետ` G-change անունով, ևս ակտիվ գովազդում է իր ծառայությունները։

Հատկանշական է, որ այդ գովազդներում տեքստի բովանդակությունը գրեթե նույնն է։ Մասնավորապես` գրառման մեջ ասվում է.

«Ուշադրություն․ նրանք, ովքեր փնտրում են լավագույն փոխանակման կուրսերը։ Միայն 3 օր Հայաստանում բացառիկ հնարավորություն։ Ամենաբարձր գնով կգնեմ ռուբլի, եվրո և դոլար։ Ակցիան վերաբերվում է միայն մեծաքանակ գործարքներին»։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Կենտրոնական բանկից, հասկանալու՝ ինչպե՞ս կարող են վերահսկել նման կազմակերպությունների գործունեությունը։ ԿԲ-ից մեզ հայտնեցին, որ նշված կազմակերպությունը չի լիցենզավորվել և վերջինիս գործունեությունը չի վերահսկվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից, նրա ծառայությունների մատուցումը չի բխում իրավական կարգավորումներից և պարունակում է բազմաթիվ ռիսկեր սպառողների համար։

«ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է գերծ մնալ նմանատիպ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից և օգտվել միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպությունների ծառայություններից

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից՝ այցելելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք»,- նշեցին ԿԲ-ից։

Հիշեցնենք` Oragir.News-ը նախկինում ևս անդրադարձել էր նման խնդրի և ԿԲ-ից ստացել նույն պատասխանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը