Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 12:00 23-02-2024

Թող Նիկոլը գնա խոպան. հարցում՝ «խոպանչիներին» հարկելու մասին 

ՊԵԿ-ը նախատեսել է նոր օրենսդրական փոփոխություններ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:

Հիշեցնենք, որ երեկ որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել էին Երևան-Մարտունի մայրուղին։ Նրանց խոսքով՝ ծանուցում են ստացել, որ ըստ օրենքի՝ ՌԴ-ում արտագնա աշխատանքի գնացողները պետք է հարկվեն:

Նշենք, որ Հայաստանից ամենաշատը հենց Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ ճի՞շտ են համարում, որ «խոպանիչիներին» ՀՀ-ն հարկում է։

Մի տարեց տղամարդ զայրացած պատասխանեց․
«Չէ, այնտեղ հարկում են, այստե՞ղ էլ հարկեն, սխալ է, թող Նիկոլը գնա խոպան»։

Մի կին էլ պատասխանելով մեր հարցին ասաց, որ դեմ է, երբ հայերը գնում են ՌԴ աշխատելու․ «Թող չգնան ռուսների համար աշխատեն, իրենց երկրում աշխատեն, ոչ էլ հարկվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը