copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:06 17-02-2024

Իմ սուբյեկտիվ կարծիքով այս փոփոխությունը հակասահմանադրական է. փաստաբանը` արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելու մասին

Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները հայրենիք վերադառնալուց հետո ծանուցումներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ Չվճարելու դեպքում պարտավորություններին գումարվում են նաև տույժ-տուգանքները։ Չնայած, որ արտագնա աշխատանքի մեկնածները նաև տվյալ երկրում են հարկեր վճարում, իրենց եկամտի մոտ 10%-ը պետք է նաև Հայաստանում վճարեն։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Հարությունյանի հետ, ում շատ են դիմել այս հարցով։

«Մեկ ամսվա ընթացքում արդեն 10-20հոգի դիմել են մեր փաստաբանական գրասենյակ, մարդիկ տարակուսանքի մեջ են, որովհետև ընդհանրապես տեղյակ չեն եղել,որ նման պարտավորություն կա իրենց վրա,նախօրոք որևէ տեղեկատվություն չի հայտնվել այս մասին»,-ասում է փաստաբանը։ Հարությունյանն ասում է, որ ինքն էլ այս օրենքի փոփոխությանը նոր է ծանոթանում։ Հայկ Հարությունյանի կարծիքով այս օրենքը հակասահմանադրական է և եթե քաղաքացիները պատրաստ կլինեն իրենք բողոքարկելու են այս որոշումը։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ