copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:25 04-03-2024

Ավինյանը՝ որպես մարտի 8-ի ներկայացուցիչ, թող նստի ու գնա-գա, գնա-գա

Ֆեյսբուքյան օգտատեր, Newsline.am կայքի գլխավոր խմբագիր Եվա Ադամյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով այն իրավիճակին, երբ վերջինս շան համար չի կարողացել դեղ գնել բժիշկի համապատասխան դեղատոմս չունենալու պատճառով:

Oragir.News-ի հետ զրույցում Եվա Ադամյանը ներկայացրեց դեպքի ամբողջ մանրամասները:

«Շունս թունավորվել էր, և ֆուրազոլիդոն էր անհրաժեշտ, որը սովորական դեղ է և կոպեկներ արժե: Բավական ուշ էր արդեն: Տղայիս խնդրեցի, որ գնա, գնի: Դեղատանն էլ ասել էին, որ դեղատոմսով է: Այսինքն՝ եթե ինքս չճարեի այդ դեղից ծանոթի միջոցով, կարող է շանս հետ խնդիր առաջանար: Դեղը նաև մարդկանց համար է, ու նույնը մարդկանց հետ կարող էր լինել: Ի դեպ, աշխատակիցներն էլ շատ նյարդային են որոշման պատճառով, շատ բարկացած են բժիշկները: Սրանք կա՛մ ինչ-որ գրանտ են «շահել», փորձում են արդարացնել դա, կա՛մ ընդօրինակում են Եվրոպա-Ամերիկաներին՝ բացարձակ չհասկանալով, որ այս արնաքամ եղած երկրին ու ժողովրդին պետք չէ համեմատել ոչ մեկի հետ»:

Քաղաքացու խոսքով՝ ինքը կես տարի է՝ վատառողջ է և եթե հրամանից հետո հիվանդանար, մեկ-երկու հիվանդություն էլ ձեռք կբերեր:

«Գնում եմ դեղ գնելու, ինձ ուղարկում են պոլիկլինիկա, հերթ եմ կանգնում ժամերով, հերթս հասնում է, բժիշկի մոտ եմ վերջապես մտնում, բայց իմ այցելած պոլիկլինիկաներում կա շատ լուրջ ցանցային, ծրագրային խնդիր. համակարգը չի աշխատում»:

Ադամյանի գնահատմամբ՝ ամեն ինչ արվում է, որ Հայաստանի քաղաքացին խելագարվի, թողնի, գնա, մնացողներն էլ մնան իրենցով, իրենց խնդիրներով:

«Այսպես էլ հնարավոր չէ: Փոխարեն թեթևացնելու՝ ծայրահեղացնում են վիճակն այն աստիճանի, որ չես ուզում տնից դուրս գալ: Առավոտը գալիս է, աչքերս բացում եմ, ասում՝Աստված ջան, նոր օրենք չընդունեն սրանք, որովհետև ինչ ընդունում են, մեր ազգի, ժողովրդի, երկրի դեմ է»:

Oragir.News-ի զրուցակիցն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանի այն որոշմանը, որով Մարտի 8-ին իգական սեռի ներկայացուցիչները անվճար են օգտվելու քաղաքապետարանի ենթակայությամբ հասարակական տրանսպորտից:

«Այսօր կարդացի, որ Ավինյանի որոշմամբ՝ Մարտի 8-ին անվճար է լինելու հանրային տրանսպորտը: Թող ինքը նստի ու որպես մարտի 8-ի ներկայացուցիչ՝ անընդհատ գնա-գա, գնա-գա:

Թող հիվանդանոցներ գնան, տեսնեն՝ կանայք ինչ վիճակում են, ինչքան խնդիրներ ունեն ընտանիքում, աշխատանքի վայրում:
Քանի որ տղամարդկանցից խեր չեղավ, մի օր կանայք կարող է հավաքվեն ու բոլորին մաքրելով գնան առաջ, եթե հարցը արդեն հասել է մարդու կյանքին: Մարդկանց կոտորեցին, հասել են այն կենդանիներին, որոնք ինձ համար իրենցից հազար անգամ լավն են»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի