Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:43 19-02-2024

Ժողովուրդը կլքե, կերթա, արդեն Նիկոլից էլ են հիասթափվել. Գյումրիի վթարային շենքի բնակիչ

Գյումրիի Տիգրան Մեծ 5 շենքը քաղաքի այն վթարային շենքերից մեկն է, որտեղ օր օրի ապրելը վտանգավոր է դառնում։ 28 բնակարանանոց շենքում այս պահին 4 բնակարանում են ապրում։

Բնակիչները Oragir.News-ի հետ զրույցում ասում են, որ շատերը հարկադրված են շենքից գնացել, որովհետև արդեն 4-րդ աստիճանի վթարային է։

68-ամյա Մկրտիչ Վարդերեսյանն ասում է, ով հնար ու ճար չունի, մնացել է շենքում։ 30 տարուց ավելի սպասում են, որ իրենց շենքը կվերականգնեն, բայց միայն խաբում են ու սուտ խոստումներ տալիս։

Մկրտիչ Վարդերեսյանն ասում է, որ Շիրակի մարզպետից մինչեւ քաղաքապետ չեն տիրապետում իրենց գործին։ Տղամարդն ասում է՝ չեն կարող աշխատել՝ թող տուն գնան։

«Ժողովուրդը կլքե, կերթա, արդեն Նիկոլից էլ են հիասթափվել»,-ասում է 68-ամյա տղամարդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի