copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:12 16-02-2024

ՊՊԾ-ն և վարչապետի աշխատակազմը միասին 1 մլն 538 հազար դրամ արժողության աթոռներ են գնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ պետական պահպանության ծառայությունը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմը միասին գնել են 1 մլն 538 հազար 564 դրամ արժողությամբ աթոռներ։ ՀՀ ՊՊԾ-ն ձեռք է բերել Samba ֆիրմայի գրասենյակային 16 աթոռ, որն արժեցել է 638 հազար 720 դրամ։ ՀՀ վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել Foshan Mike Dowell ֆիրմայի 30 աթոռ, որն արժեցել է 899 հազար 844 դրամ։ Աթոռները մատակարարվել են «Լեվան» ՍՊԸ-ի եւ «Մեգաօֆիս» ՍՊԸ-ի կողմից։

Գերատեսչությունները ներկայացրել են հստակ սահմանված բնութագիր եւ գնման առարկայի համար նախատեսված պահանջներ: ՀՀ պետական պահպանության ծառայությունը սահմանել է, որ նստատեղի լայնությունը 45սմ պետք է լինի, խորությունը մինչեւ թիկնակ՝ 43սմ, թիկնակի բարձրությունը նստատեղից՝ 49սմ, հատակից մինչեւ նստատեղ բարձրությունը՝ 42սմ, աթոռի ընդհանուր բարձրությունը հատակից մինչեւ թիկնակի վերին հատվածը՝ 89 սմ:

Վարչապետի աշխատակազմի պահանջներն ավելի թանկ են եւ հարմարավետ՝ գույնը՝ սեւ, շարժական, մետաղական հիմքով, պաստառապատված կտորով, պլաստմասե արմնկակալով, բռնակներով, պտտվող, նստատեղը եւ թիկնակը՝ սպունգապատ, 30մմ հաստությամբ, հինգ անիվների վրա, նստատեղը՝ տարբեր դիրքերում ֆիքսելու հնարավորությամբ, նստատեղը՝ բարձրացվող-իջեցվող, նստատեղի լայնությունը՝ 49սմ, խորությունը՝ 50սմ, մեջքի հատվածի լայնությունը՝ 50սմ, իսկ մեջքի բարձրությունը՝ 52սմ։ Ստացվում է, որ հնարավոր է տարբերակել, թե որ կառույցի բյուջեն որքան ճոխություն կարող է թույլ տալ սեփական աշխատակիցներին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից