Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:09 15-02-2024

Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Փետրվարի 13-ին Փարիզում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցեցին Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ և ռազմադիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը, շնորհավորելով ՀՀ զինված ուժերի 32-րդ տարեդարձը, նշեց, որ Հայոց բանակի ստեղծումն անմիջականորեն և անքակտելիորեն միահյուսված է հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների երազանքի՝ անկախ հայկական պետականության վերականգնման հետ։ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից բանակը դիմակայում է անվտանգային լուրջ մարտահրավերների, և այսօր էլ այն Հայաստանի անկախության գլխավոր երաշխավորն է:

Դեսպանը գոհունակությամբ անդրադարձ կատարեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը՝ բարձր գնահատելով ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցության մակարդակը։

Վկայակոչելով հայ-ֆրանսիական՝ հազարամյա պատմություն ունեցող բարեկամական կապերը՝ դեսպանը հիշեցրեց առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ երկու ժողովուրդների սերտ զինակցության հերոսական դրվագները, այդ թվում՝ հայազգի մարտիկների մասնակցությունը Ֆրանսիայի դիմադրության շարժմանը։

Երեկոյի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Գևորգ Ղոնյանը։ Վերջինս ընդգծեց ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների ամրապնդման ուղղությամբ Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության կարևորությունը, ինչը հնարավորություն է ընձեռում Հայաստանի զինված ուժերին ավելի արդյունավետ իրականացնել Հայաստանի պաշտպանության կարևորագույն առաքելությունը։

Ընդունելությանը «Դպրոցասեր» հայկական վարժարանի սաների կատարմամբ՝ տնօրեն Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ, հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը, Փարիզի «Պասկալ» լիցեյի աշակերտ Թիբո Հյուիսիեի կողմից ընթերցվեց Ֆրանսիայի Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի վերջին նամակն՝ ուղղված տիկնոջը՝ Մելինեին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է