Ներքին 3 տարի առաջ - 00:35 08-09-2022

Բելգիայում Արցախի Հանրապետության 31-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին Բելգիայի Մեխելեն քաղաքի «Անի» միության «Հայ տան» հրապարակում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Արցախի հանրապետության անկախության հռչակման 31րդ տարեդարձին։ Այս մասին Oragir.news-ին հայտնում է Բելգիայի հայկական կազմակերպությունների ընդհանուր համակարգող, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի, «Նուարդ» հայկական մշակութային միության ներկայացուցիչ Շահնուր Մինասյանը։

Միջոցառմանը ներկա են եղել Բելգիայի թագավորությունում Հայաստանի հանրապետության դեսպանի խորհրդական, Արցախի հարցերով պատասխանատու Իրինա Բեգլարյանը, դեսպանատան խորհրդական Գևորգ Ղազարյանը, Բելգիայի հոգևոր հովիվ Հայր սուրբ Զատիկ Ավետիքյանը, Մեխելենի հոգևոր հովիվ Արմեն քահանա Մելքոնյանը և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։

Միջոցառման ընթացքում հնչել են ողջույնի և շնորհավորանքի խոսքեր՝ նվիրված Արցախի անկախության տոնին։ Արցախի հանրապետության օրհներգի ներքո,Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության պետական դրոշների կողքին բարձրացվել է Արցախի Հանրապետության պետական դրոշը, այնուհետև միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով։ Ելույթ են ունեցել Մեխելենի «Անի» միության պարախմբերը և դուդուկահար Անդրանիկ Մուրադյանը։ Միջոցառմանը ներկա էին Մեխելենի, Անտվերպենի, Բրյուսելի և այլ համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում