copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:00 14-02-2024

«Հրազդան» մարզադաշտը չեն կարող խլել ինձնից․ Աշոտ Աղաբաբյանը՝ քրգործի մասին

Գլխավոր դատախազությունն այսօր հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2004 թվականին «Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից մոտ 200 անգամ ցածր գնով, ինչի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Oragir.News-ը կապ հաստատեց «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ, հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյա՞կ է քրեական վարույթից, ինչպե՞ս կմեկնաբանի այն։

«Այդ մասին առաջին անգամ ձեզնից եմ լսում։ Ստադիոնը չի օտարվել, ես չգիտեմ, թե իրենց որտեղից նման տեղեկություն։ Կրկնում եմ՝ ստադիոնը չի օտարվել, ընդամենը Գույքի կոմիտեն իր պահուստային դաշտի պայմանագիրը խզել է մեզ հետ»,- ասաց Աղաբաբյանը։

Դիտարկմանը՝ տեղեկություններ կան, որ տարիներ առաջ՝ նախորդ իշխանությունների օրոք, մարզադաշտը ցանկացել են գնել,սակայն դուք 50 միլիոն դոլար եք պահանջել, և գործարքը չի կայացել, Աղաբաբյանն ասաց․

«Դրանք հերյուրանքներ են, նման բան գոյություն չունի։ Ես մի անգամ եմ ուզել վաճառել, Հայրապետյան Ռուբենն ու Սերժ Սարգսյանն էին եկել, ընդամենը 15 միլիոն դոլարի խոսակցություն է գնացել, այն էլ իրենք հրաժարվել են, ես էլ չեմ վաճառել, մինչև օրս էլ չեմ վաճառում»։

Ճշտող հարցին՝ գործող իշխանությունների կողմից մարզադաշտը վաճառելու առաջարկ եղե՞լ է, թեկուզ միջնորդավորված, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց․

«Պաշտոնական ոչ մի նման բան չկա»։

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն հայտարարություններին, որ գործող իշխանությունները ճնշումների միջոցով փորձում են մարզադաշտը վերցնել ձեր ձեռքից, թեկուզ հենց քրեական գործեր հարուցելով, Աղաբաբյանն այսպես արձագանքեց․

«Ինձ ոչ մեկն էլ ոչ մի տեսակի ճնշում չի ներկայացնում, ոչ մեկն էլ չեն ճնշում։ Քրեական գործի մասին էլ չգիտեմ։ Ես նորից կրկնում եմ, վստահ եղեք, որ «Հրազդան» մարզադաշտը չի օտարվել, խոսում են էլի, ինչ ուզում խոսում են։ Ես պնդում եմ, որ բոլոր գործարքները օրինական են եղել և մարզադաշտը որևէ մեկը չի կարող խլել ինձնից։ Չգիտեմ, թե Դատախազությունն ինչի հիման վրա է նման հայտարարություն արել, գոնե մեզ պետք է տեղյակ պահեին»։

Աշոտ Աղաբաբյանին նաև հարցրեցինք, եթե այսօր գնորդ հայտնվի, պատրա՞ստ է վաճառել մարզադաշտը, եթե այո, ապա՝ որքա՞ն։

«Տոնավաճառն այստեղից քանդեցին, տարան, մարզադաշտը պահել է պետք։ Մենք հիմա տարածքներ են վարձով տվել, այդ գումարներով փորձում ենք մարզադաշտը պահենք։ Եթե չկարողանամ պահել, բնականաբար, որ առաջարկություն լինի, մեկը գնի, կվաճառեմ»,- ասաց Աղաբաբյանը, ապա հավելեց, որ տարիներ առաջ իր կողմից առաջարկված գինը՝ 15 միլիոն ԱՄՆ դոլարը, փոփոխության չի ենթարկվել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ