copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:19 13-02-2024

Հայտնաբերվել է Արթիկում զինված ավազակային հարձակման պահին շահագործված Opel-ը. կա կասկածյալ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ը փետրվարի 9-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արթիկ քաղաքում տեղի ունեցած զինված ավազակային հարձակման մասին, որի ժամանակ հնչել էին կրակոցներ իսկ դիմակավորված ստահակները, ովքեր ներկայացել էին Ազգային անվտանգության աշխատակիցներ բռնություն էին կիրառել Արթիկ քաղաքի բնակիչներ Մ․ Մելիքյանի և նրա որդու նկատմամբ ու հափշտակել էին մոտ 85 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայրում աշխատում էր ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի խումբը, իրավապահները դեպքի վայրից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Մեղրաշեն գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի հետնամասում հայտնաբերում են Opel Astra մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենա՝ դիմացի աջ դռան հատվածում արնանման հետքերով։

Արթիկ քաղաքում դեպքի վայրում տեղազննություն կատարելուց հետո քննիչներն ու քրեագետները ժամանում են Մեղրաշեն գյուղ, որտեղ իրենց գործողությունները կատարելուց հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով Արթիկի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 252 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակում էլ ոստիկանները հայտնաբերված Opel Astra-ի սեփականատիրոջը, ով Երևանի բնակիչ 38-ամյա Պետրոս Մ․-ն է, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով փետրվարի 10-ին ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Պետրոս Մ․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվում և տեղափոխվում է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հայտնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան