copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:00 10-02-2024

ԿԳՄՍՆ-ի որոշման հետ կապ չունի․ զինվորների լուսանկարները չենք հեռացնելու․ Արարատի փոխքաղաքապետ

Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հրահանգել է՝ հեռացնել փառքի անկյունները, հուշատախտակները, որտեղ ազատամարտիկների, ազգային հերոսների, զոհված զինծառայողների նկարներն են փակցված։ Չնայած նախարարությունը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը, այնուամենայնիվ չար լեզուները պնդում են, որ նման հրահանգ այնուամենայնիվ իջեցվել է դպրոցներին, սակայն «ներքին կարգով»։

Այսօր մամուլը նաև գրեց, որ Արարատ քաղաքի բնակիչներն ահազանգել են, որ քաղաքի կենտրոնում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները։ Բնակիչների խոսքով՝ նկարները եղել են քաղաքի կենտրոնում, որտեղ տեղադրված է Վազգեն Սարգսյանի արձանը։ «Այդտեղով կա երկկողմանի ճանապարհ, որը դուրս է գալիս դեպի Արարատի հիվանդանոց, այդ 2 ճանապարհի արանքում, գազոնների մեջ ազգային բոլոր հերոսների նկարներն էին փակցված...»,- ասել էր քաղաքացիներից մեկը։

Արարատի փոխքաղաքապետ Արսեն Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները։ Նրա խոսքով՝ լուսանկարները հեռացնելը ոչ մի կապ չունի նախարարության հրամանի հետ, պարզապես նախորդ տարի գարնանը ուժեղ քամիների ժամանակ զինվորների լուսանկարները վնասվել էին, և միայն վնասված լուսանկարն են հեռացվել։

Արսեն Հակոբյանը նշեց, որ հուշապուրակը չի ապամոնտաժվել, և մնացած զինվորների լուսանկարները շարունակում են գտնվել այնտեղ։ Վերջինս նաև վստահեցրեց, որ Արարատի կենտրոնական պուրակից Արցախյան պատերազմին մասնակցած զինվորների լուսանկարները չեն հեռացելու։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը