copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:38 09-02-2024

Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ կարոտ զգալ որևէ բանի նկատմամբ․ հոգեբան

Վերջին օրերին տիկտոկում Նիկոլ Փաշինյանի էջից տեսանյութ էր տարածվել, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակում համակարգչի դիմաց նստած ինչ-որ աշխատանքներ էր իրականացնում։ Հատակին դրված էր իր՝ դեռևս 2018 թվականից հայտնի հեղափոխական ուսապարկը։

Տպավորություն է, թե Փաշինյանը չի տեսնում, որ իրեն նկարահանում են։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ։

Թե ինչն է Նիկոլ Փաշինյանի այսպիսի վարքագծի պատճառը, և ինչու է վերջինս տարբեր վիդեոհոլովակներով գովազդում ինքն իրեն, հոգեբանն ասաց.

«Այսօրվա Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի հետ, կարծում եմ, որ ամբողջ հայ ազգը ապուշ չէ և չի կարող հավատալ, որ ցանկացած կամայական մարդ կարող է մտնել և նրա սենյակում նկարահանումներ իրականացնել, բնականաբար նկարահանվել է իր իմացությամբ, իսկ ուսապարկը կարող ենք ընկալել որպես բեմականացում, չեմ էլ համարում, որ դա արժանի է մեկնաբանության, այդպիսի բեմականացումներ նա հաճախ է անում, դրանք շատ էժան են, ախմախ, անգրագետ, տգետ ու վատ»։

Հարցին՝ գուցե դա դրսևորումն է այն կարոտի, որը նա զգում է երբ դեռ հեղափոխական չէր, հոգեբանը պատասխանեց. «Բոլորովին, Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ կարոտ զգալ որևէ բանի նկատմամբ, նույնիսկ իր սեփական երեխաների, սա իմ սեփական համոզմունքն է»։

Անդրադառնալով վարչապետի այն համոզմունքին, որ ՀՀ թիվ 1 հերոսը աշխատող և հարկեր վճարող քաղաքացին է, Մադաթյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Քաջ Նազարի նման առավոտյան արթնանում է և որոշում, թե արևը այստեղից պետք է ծագի, այնտեղ մայր մտնի։

«Հերոսությունը կոնկրետ արարք է, որը ուղղված է կոնկրետ նպատակների, և պետք չէ Սասունցի Դավթին խառնել մեկի հետ, ով բանկերի, վարկեի տակ է։ Ո՞նց կարելի է այս 5 տարվա մեջ նման մարդուն լուրջ ընկալել։ Ինձ համար նույնիսկ վիրավորական է մեկնաբանել մեկին, ում ես նույնիսկ իմ ուսանողների շարքում չէի ընդունի։ Ես չեմ կարող հասկանալ այդ խոսքի տրամաբանությունը, միգուցե սա կուտ է՝ էժան կուտ, խաբեություն, որը տրվում է ժողովրդին, որ ժողովուրդը թալանվելուց հպարտ լինի, որ թալանվում է։ Նիկոլ Փաշինյանը թալանում է ժողովրդին և ասում է՝ հպարտ եղեք։ Հերոսը Մոնթեն էր, Կրպեյանը, Սպարապետը և այն մարդիկ, ովքեր հայրենիք են պահել, իսկ այն մարդիկ, ովքեր հայրենիք են հանձնել հերոսության մասին խոսելու իրավունք չունեն։ Խոսքս վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցներին, ովքեր, լինելով հերոսամերժ, հերոսադավ, հայրենադավ տալիս են հերոսի նոր ձևակերպում։

Ես կարծում եմ, որ այս փուլում արդեն ուտոպիական է Նիկոլ Փաշինյանի որևէ խոսք մեկնաբանելը քանի որ նույն ձևով մենք կարող ենք կամայական հոգեբուժարանում, կամայական լուրջ հոգեկան հիվանդի խոսեցնել և լուրջ սկսենք մեկնաբանել, ես առանձնահատուկ տարբերություն չեմ տեսնում»,- եզրափակեց հոգեբանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ