Ներքին Մշակույթ Տեսանյութ 3 տարի առաջ - 21:27 06-03-2023

Տեղի ունեցավ 50 անմահ հերոսներին նվիրված «Անհաս Կարոտ» գրքի շնորհանդեսը, ներկա էին նաև հերոսածին մայրեր․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ լույս է տեսել աշուղ Սահանուշի հեղինակային «Անհաս կարոտ» խորագրով երգարանը, որտեղ զետեղված են Արցախյան գոյապայքարի զոհասեղանին իրենց կյանքն անձնուրացաբար մատուցած սրբալույս նահատակներին անձնապես նվիրված հիսունից ավելի երգերի տեքստերը՝ համառոտ կենսագրական տվյալներով։

Շնորհանդեսին ներկա էին 50 հերոսների ծնողները և հարազատները։

Շնորհալի աշուղի կողքին են կանգնած այնպիսի նվիրյալ մարդիկ, ինչպիսիք են՝ բանաստեղծ, պոետ Մինաս Գրիգորենցը, ով, աշուղ Սահանուշի խոսքերով, ջանք ու եռանդ չի խնայել՝ ի կատար ածելով աշուղի երազանքները։

Գիրքը տպագրվեց «Ֆենոմեն» հրատարակչության տնօրեն Միքայել Միրիջանյանի մոտ, և ավարտին հասցվեց տպագրումը բարերար Արայիկ Ֆարմանյանի հովանավորությամբ։

Դահլիճի տրամադրումը՝ Ալիկ Սարգսյանի ջանքերով, ով Սպիտակի տարածաշրջանի վետերանների միության նախագան է և ՀՀ Մ. Բաղրամյանի անվան Վետերանների միության նախագահ Նիկոլայ Եսայանի հովանավորությամբ էր։

Աշուղի կողքին էին նաև Սպիտակի մշակույթի տան տնօրեն Աննա Աջամյանը և աշխատակազմը։

Միջոցառման ընթացքում երգիչ-երգչուհիների կատարմամբ հնչեցին աշուղ Սահանուշի «Անհաս կարոտ» երգարանի մեջ զետեղված երգերից։

Գիրքը նաև ինքնատիպ տարեգրություն է՝ ազգապաշտ հերոսների բազմասխրանք առաքելության, նաև դավադիր մահվան դեմ հանդիման գնացած մեր հերոս զավակների կյանքի վերջին օրերի մասին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից